Ապրիլի 23-ին՝ ջահերով երթ Ստեփանակերտում![]() 21 ապրիլի 2022 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի կունենա «Զարթնի՛ր, լաո՛…» կարգախոսով ավանդական ջահերով երթը, որը կմեկնարկի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից ժամը 19:00-ին: Այդ մասին ասվում է ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հայտարարության մեջ։ «Մեր թշնամիների ծրագրում 1915-ից առ այսօր ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ Արցախի նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։ Ուստի այդ քաղաքականությանը ո՛չ ասելը, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր արցախցու պարտքը, այդ իսկ պատճառով կարևոր է ջահերթին հենց քո՛ մասնակցությունը: Մասնակցի՛ր Ջահերով երթին: Ապացուցի՛ր, որ չես հանձնվում: Ցո՛ւյց տուր, որ Արցախն ապրում է և ապրելու է: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ մեր միասնությունը, ուստի խնդրում ենք անպայման մասնակցել Ջահերով երթին: Արցախի ճակատագիրը քո՛ ձեռքում է…»,-ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |