Մոսկվայում Հայոց ցեղասպանության մասին վահանակներ են տեղադրվել![]() 21 ապրիլի 2022 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունն ապրիլի 24-ին ընդառաջ Մոսկվայի ամբողջ տարածքում վահանակներ է տեղադրել՝ հիշեցնելով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՌՀՄ-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին։ «1915 թվականի ապրիլի 24-ը ողբերգական օր է՝ կապված մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հետ։ Մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև, որը մեր երկրում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ և դժբախտություն։ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական՝ ազգային պատկանելության հատկանիշով զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում ունենալ»,-ասվում է Պուտինի հայտարարության մեջ, որը նա արել է մի քանի տարի առաջ։ ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |