Պուտինն ու Միշելն անդրադարձել են ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովմանը![]() 22 ապրիլի 2022 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ապրիլի 22-ին հեռախոսազրույցում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեմային՝ այդ թվում հաշվի առնելով իրենց վերջին շփումները ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերը։ «ՌԴ նախագահը Եվրախորհրդի ղեկավարին է հայտնել տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված նախագծերի իրականացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրի մասին բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի մասին»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ հաստատվել է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի «հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրագործման սկզբունքային կարևորությունը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |