ՌԴ ԱԳՆ․ Գնահատում ենք Երևանի հավասարակշիռ դիրքորոշումն Ուկրաինայի հարցում![]() 25 ապրիլի 2022 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը գնահատում է Երևանի հավասարակշիռ դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ Նա հավելել է, որ Ռուսաստանում լավ գիտեն ՀՀ ղեկավարության հանդեպ օտարերկրյա տերությունների գործադրած ճնշման մասին։ Նա նմանատիպ գնահատական է տվել նաև Ադրբեջանի դիրքորոշմանը։ «Մենք գնահատում ենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների դիրքորոշումը Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ՝ Արևմուտքում հակառուսական աննախադեպ արշավի պայմաններում։ Մենք լավ իրազեկված ենք օտարերկրյա տերությունների այն ճնշման մասին, որին բախվում են ՀՀ և Ադրբեջանի ղեկավարությունները։ Մենք գնահատում ենք այն փաստը, որ արտաքին քաղաքականությունը կառուցելիս Երևանն ու Բաքուն ղեկավարվում են առաջին հերթին իրենց ազգային շահերով»,-ասել է Գոնչարը։ Հայաստանը չեզոք դիրքորոշում է որդեգրել ՌԴ և Ուկրաինայի միջև հակամարտության հարցում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |