ANCA-ն կոչ է արել Կոնգրեսին $50 մլն հատկացնել Արցախին և դադարեցնել ռազմական աջակցությունը Բաքվին

ANCA-ն կոչ է արել Կոնգրեսին $50 մլն հատկացնել Արցախին և դադարեցնել ռազմական աջակցությունը Բաքվին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին շտապ $50 մլն օգնություն հատկացնել Արցախին և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին։

ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին քննարկմանն է ներկայացրել օտարերկրյա օգնության քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ ANCA-ի առաջարկները։

Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի ներկայացուցիչն Բարբարա Լիի հետ հանդիպմանը նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների հետևանքով և Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի պայմաններում, Կոնգրեսը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին։

Երիմյանը նաև շեշտել է, որ Արցախում երկարատև ներդրումների անհրաժեշտություն կա, ինչը թույլ կտա ընտանիքներին «վերականգնել իրենց կյանքն ու ապահով վերաբնակվել»։

Երիմյանը խոսել է նաև ՀՀ-ին հատկացվող օգնությունն ավելացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով ԱՄՆ աջակցության ծրագրերի կարևորությունը ՀՀ անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման գործում թուրքական և ադրբեջանական աճող սպառնալիքների ֆոնին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---