ՀՀ կժամանի Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ կժամանի Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երևան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որն անցկացվելու է մայիսի 10-11-ը, գրում է Мehrnews-ը։

Հանձնաժողովի նիստին կմասնակցեն նաև Իրանի նավթի փոխնախարարը, Իրանական ազգային գազային ընկերության տնօրենը, ավտոմոբիլային ճանապարհների փոխնախարարը, այլ պաշտոնյաներ:

Հանձնաժողովի նիստի շրջանակում տեղի կունենա առևտրային կոնֆերանս՝ երկու երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տնտեսական դիվանագիտության հարցերով ԱԳ փոխնախարար Մեհդի Սաֆարին, անդրադառնալով նիստին, կարևորել է երկու երկրի կողմից Փոխգործակցության մասին հուշագրի և համաձայնագրերի կատարումը, և «աննշան է» անվանել 5 մլրդ դոլար կազմող Իրանի մասնաբաժինը ՀՀ շուկայում, հայտնում է ԶԼՄ-ն։

Նա ասել է, որ մեծ ներուժ և զգալի հզորություններ են առկա տարբեր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տարանցումը, էլեկտրակայանները, գյուղատնտեսությունը, դեղագործությունը և բուժսարքավորումները, կապն ու ՏՏ ոլորտը։ Նա նշել է, որ եթե այդ հզորություններն օգտագործվեն, երկու երկրի միջև առևտրի ծավալը զգալիորեն կավելանա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---