Նախնական. Լիբանանի խորհրդարանում 6 հայ պատգամավոր կլինի![]() 16 մայիսի 2022 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում մայիսի 15-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրել է, որ 6 հայ պատգամավոր կլինի խորհրդարանում, հայտնում է Արմենպրեսը։ «Խորհրդարան անցած հայ գործչից 3-ը Դաշնակցության թեկնածուներն են՝ Հակոբ Բագրատունի, Հակոբ Թերզյան, Ջորջ Փուչիկյան: Նրանք անցել են Լիբանանի տարբեր քաղաքական ուժերի հետ կնքած ընտրական դաշինքի ցուցակներով: Մեկ հոգի՝ Ժիհատ Բագրատունին, անցել է «Լիբանանյան ուժեր» կուսակցության ցուցակով: Հայ կաթողիկե համայնքին վերապահված աթոռը կզբաղեցնի Ժան Թալուզյանը, իսկ Փոլա Յակուբյանն անցել է ձևավորված հասարակական շարժման ցուցակով: Կրկնում եմ, սրանք խիստ նախնական արդյունքներ են, պաշտոնականը դեռ հրապարակված չէ»,-ասել է Գանտահարյանը: Ավելի վաղ Շահան Գանտահարյանը նշել էր, որ գործող օրենսդրությունն ունի ինչպես համամասնական, վարկանիշային, այնպես էլ համայնքային բաղադրիչ: Հայկական քաղաքական կուսակցությունները Լիբանանի այլ քաղաքական ուժերի հետ առանձին կազմել են դաշինք ու մասնակցություն ունեցել ցուցակները կազմելու գործում: Կային նաև հայեր, որոնք անհատապես մասնակցել են ընտրություններին քաղաքացիական շարժումների ցուցակներով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |