OneTwoTrip․ Ռուսաստանցիների շրջանում ամռան ամենապահանջված ուղղությունը ՀՀ-ն է

OneTwoTrip․ Ռուսաստանցիների շրջանում ամռան ամենապահանջված ուղղությունը ՀՀ-ն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանում 2022 թվականի հունիս-օգոստոս ժամանակահատվածում ամենապահանջված ավիաուղղությունը Հայաստանն է՝ արտերկիր թռիչքների համար ավիատոմսերի 18.7% ամրագրումներով։ Այդ են վկայում ճամփորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության ուսումնասիրությունները։

Ռուսաստանցիների շրջանում ամռան ամիսների համար մյուս պահանջված ուղղություններն են Թուրքիան՝ 16% ամրագրումներով, Ղրղզստանը՝ 14.5%, Ղազախստանը՝ 3,8% և Հունաստանը՝ 3.4% տոկոս ամրագրումներով, գրում է ՏԱՍՍ-ը։

Ներքին ուղղություններից ռուսաստանցիների շրջանում պահանջարկ ունեն Մոսկվան՝ 18.2%, Սոչին՝ 15.6%, Սանկտ Պետերբուրգը՝ 10.7%, Սիմֆերոպոլը՝ 6.7% և Կալինինգրադը՝ 4.3%։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---