Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ նավթամթերք մատակարարելու մասին համաձայնագիրը

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ նավթամթերք մատակարարելու մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը (Սենատ) վավերացրել է նավթամթերքի մատակարարման ոլորտում ՀՀ հետ առևտրատնտեսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2020-ի հուլիսին։

Համաձայնագրով նախատեսվում է արտահանման մաքսատուրքեր չգանձել Ղազախստանից Հայաստան մատակարարվող այն ապրանքների համար, որոնք նախատեսված ներքին սպառման համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Այդ շարքին դասվող ապրանքները չեն կարող ՀՀ տարածքից արտահանվել երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։ Հայկական կողմից այդ պարտավորությունը խախտելու դեպքում ղազախական կողմը կարող է արգելել կամ կասեցնել այդ ապրանքների մաքսազերծ արտահանումը։

Պարտավորության խախտման դեպքում հայկական կողմը պարտավոր է փոխհատուցում վճարել Ղազախստանին, որը հաշվարկվում է դոլարով և համարժեք արտահանման մաքսատուրքերի ծավալին։

Համաձայնագրի վավերացումից հետո պետք է ստորագրի Ղազախստանի նախագահը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---