Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին

Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին։

Հրամանատարն իր ստորաբաժանման հետ Ուկրաինայում կարողացել է կամուրջ գրավել Խերսոնի շրջանում և պահել բնագիծը, գրում է omskgazzeta.ru-ն՝ Օմսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Բուրովի Տելեգրամ ալիքի վրա հղումով։

Գասպարյանը Օմսկից է։

«Հպարտությամբ հայտնում եմ, որ Ուկրաինայում կատարած սխրանքի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Անդրանիկ Սարգսի Գասպարյանին»,-գրել է Բուրկովը։

Նշվում է, որ Գասպարյանի բրիգադը, 3 օր լինելով գերազանցող ուժերի շրջափակման մեջ և ենթարկվելով զանգվածային ավիահարվածների և հրետանային գնդակոծման, թույլ չի տվել բնագծի ճեղքում հակառակորդի կողմից։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---