Բեգլարյան․ ՀՀ հետ Ադրբեջանի սահմանազատումը չի կարող ազդել Արցախի կարգավիճակի վրա28 մայիսի 2022 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 27-ի «խնդրահարույց հայտարարություններին»՝ նշելով, որ ՀՀ հետ Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ներկա և ապագա կարգավիճակի վրա։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։ Ալիևը հայտարարել է, որ սահմանազատումը «ինքնաբերաբար վերջ կդնի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներին ՀՀ-ում ռևանշիստական ուժերի կողմից»: «Եթե մենք որոշում ենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիևը: Նա նշել է, որ ի վերջո, Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե ՀՀ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ է։ 2-րդ կետով Բեգլարյանը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորված, և սա փաստ է, որն ընդունում է ամբողջ աշխարհը՝ անկախ շահերի և ձևակերպումների որոշակի տարբերություններից։ «Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է շրջել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է սահմանագծման և սահմանազատման գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով օկուպացված տարածքները և ճանաչելով Արցախի անկախությունը»,-գրել է նա։ 3-րդ կետով Բեգլարյանը նշել է, որ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է։ «Սակայն միայն այս փորձության միջով անցնելով միջազգային հանրությունը կապացուցի, որ ի հեճուկս Ալիևի հայտարարություններին, այնուամենայնիվ, գոյություն ունի միջազգային իրավունք, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր հիմնարար տեղն ունի։ 4. Միջազգային իրավունքի ևս մեկ կարևոր սկզբունք է ուժի /ուժի սպառնալիքի չկիրառումը, որը նույնպես կոպտորեն Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |