ԱՀ պետնախարար․ ԵՄ-ն չպետք է մասնակցի ԼՂ խնդրի կարգավորմանը 3 հունիսի 2022 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ «Հաշվի առնելով Մինսկի խմբի ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետությունը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է բանակցությունների առարկա դառնա Եվրամիության հետ»,-ասել է Բեգլարյանը։ Նա շեշտել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է «մաս դառնա Արևմուտքի հետ ՌԴ ներկայիս բարդ հարաբերությունների»։ Բեգլարյանը հավելել է, որ հիմնախնդրի լուծման համար արդեն գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որն էլ պատասխանատվություն է կրում հակամարտության կարգավորման համար։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Տեքստում օգտագործվել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն արտահայտությունը։ «Ես նաև ընդգծել եմ ղեկավարների հետ զրույցում, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասվում է Միշելի հայտարարության մեջ: Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները, անդրադառնալով եռակողմ հանդիպմանը, հայտարարություն էին տարածել` նշելով, որ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու տեսակետից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |