Ավարտական երեկոյից հետո 14 անձ հոսպիտալացվել է

Ավարտական երեկոյից հետո 14 անձ հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - Ավարտական միջոցառումից հետո հոսպիտալացվել է 14 անձ, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վերջիններս ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում:

Հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ միասին (թվով 65 անձ) նշել են ավարտական միջոցառում, որի ժամանակ օգտագործել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, ինչպես նաև գործարանային արտադրության հյութեր: Միջոցառման հաջորդ օրը ներկաներից դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ:

Հունիսի 6-ի ժամը 17:45-ի դրությամբ «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 14 հիվանդ:

Տուժածները ստանում են համապատասխան բուժում, վիճակները գնահատվում է միջին ծանրության:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից հիվանդներից լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են կենսանմուշներ և խմելու ջրի նմուշ։

Դեպքի մասին տեղեկատվությունը տրամադրվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

Աշխատանքները շարունակվում են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---