Wildberries-ը գործարքները կիրականացնի դրամով![]() 8 հունիսի 2022 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Wildberries առցանց հարթակն իր նոր ֆինանսական քաղաքականության շրջանակում միջազգային գործընկերների հետ գործարքներում անցել է ազգային արժույթների, այդ թվում՝ դրամի։ «Wildberries առցանց հարթակը միջազգային ներկայացուցիչների հետ գործարքներում անցել է ազգային արժույթով հաշվարկների։ Բելառուսի գործարարներին փոխանցումներն իրականացվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանի գործարարներին` տենգեով, Հայաստանին` դրամով, Ղրղզստանին` սոմով, Ուզբեկստանին` սումով»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին ընկերության մամուլի ծառայության վրա հղումով։ Նշվում է, որ ֆինանսական նոր քաղաքականությունը տարածվում է ինչպես վաճառողների, այնպես էլ պատվերների տրամադրման գործընկերային կետերի և գործընկերային տեսակավորման կենտրոնների սեփականատերերի վրա։ Wildberries-ը միջազգային առցանց հարթակ է, որտեղ տարբեր երկրների գործարարները վաճառում են իրենց ապրանքները և ծառայություններ տրամադրում գնորդներին և բիզնեսին։ Wildberries-ն իր առաջին լոգիստիկ կենտրոնն է բացել Հայաստանում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |