ՀԲ․ Ապրիլին տնտեսական աճը ՀՀ-ում հասել է 8.8%-ի, մայիսյան գնաճը՝ 9%-ի![]() 17 հունիսի 2022 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհաին բանկն ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ իր զեկույցում նշել է, որ Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրիլին տնտեսական աճը հասել է 8.8%-ի: Նշվում է նաև, որ մայիսին գնաճը շարունակել է արագանալ՝ հասնելով 9%-ի: Ներմուծման բարձր աճով պայմանավորված՝ ապրանքների առևտրային պակասուրդն ընդլայնվել է: Դրամի զգալի արժևորումը դոլարի համեմատ շարունակվել է և հունիսի 6-ի դրությամբ 8 տոկոսով գերազանցել է նախապատերազմյան ցուցանիշը: Արժևորումը մասամբ բացատրվում է զբոսաշրջիկների թվի և զբոսաշրջության հետ կապված ներհոսքերի ավելացմամբ` արտասահմանից դրամական փոխանցումների եռապատկմամբ և ԱՄՆ դոլարի նկատմամբ ցածր պահանջարկով, որը հետևանք էր գազի ներմուծման դիմաց ռուբլով վճարումների անցման: Ըստ զեկույցի՝ ապրիլին գրանցվել է բյուջեի հավելուրդ 27 միլիարդ դրամի չափով, ինչը պայմանավորված է եկամուտների հավաքագրման բարձր մակարդակով և ծախսերի թերակատարմամբ, իսկ բանկային ոլորտի միջնորդական գործունեությունը աննշան աճ է գրանցել ապրիլին: Ապրանքների ներմուծման և արտահանման ծավալներն էականորեն ավելացել են` համապատասխանաբար 20 և 24 տոկոսով, իսկ ապրանքաշրջանառության պակասուրդը 31 տոկոսով ընդլայնվել է ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշվում է, որ ապրիլին զգալիորեն ավելացել են ցորենի ներմուծման ծավալները ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 40 տոկոսով, ինչի արդյունքում 2022-ի առաջին չորս ամիսներին ցորենի ներմուծման ընդհանուր ծավալն ավելացել է 2.5 անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |