Պուտին․ ՌԴ-ն շահագրգռված է, որ իրավիճակը ՀՀ-ում կայուն լինի

Պուտին․ ՌԴ-ն շահագրգռված է, որ իրավիճակը ՀՀ-ում կայուն լինի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը հասկանում է` ինչ է կատարվում Հայաստանում և շահագրգռված է, որ իրավիճակն այնտեղ կայուն լինի։

«Հասկանում ենք այն ամենը, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Տրամադրված ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Շահագրգռված ենք, որ իրավիճակը երկրում կայուն լինի, երաշխավորի զարգացում»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է նաև, որ Հայաստանը ՌԴ ռազմավարական դաշնակիցն է։

«Մենք գնահատում ենք դա»,-ասել է Պուտինը։

Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշել է. «Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն», տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նա խոսել է նաև պատմական բարեկամության մասին։

«Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշում է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է»,-ասել է նա։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է։ Նա մասնակցել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---