Զախարովա․ ՌԴ-ն կշարունակի սերտորեն աջակցել ապաշրջափակմանը Հրվ. Կովկասում22 հունիսի 2022 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով ապաշրջափակման հարցին, ասել է, որ Ռուսաստանը կշարունակի սերտորեն աջակցել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը Հարավային Կովկասում։ «Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ (ՌԴ, ՀՀ, Ադրբեջան) աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը»,-ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հիշեցրել է, որ հունիսի 3-ին տեղի է ունեցել այդ խմբի հերթական նիստը, որտեղ «կողմերը մոտեցրել են դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ», իսկ հունիսի 16-17-ին քննարկումները շարունակվբել են Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Ռուսաստանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների՝ փոխվարչապետների հանդիպումը։ Հունիսի 3-ին Մոսկվայում տևական դադարից հետո, կայացել էր հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ և երեք երկրներում ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Ռուսաստանի կառավարությունն այդ հանդիպումից հետո առանց մանրամասներ հրապարակելու հայտարարել էր, թե կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ հարցերի շուրջ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |