Արցախից հացահատիկի արտահանումն արգելվել է

Արցախից հացահատիկի արտահանումն արգելվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից արգելվել է հացահատիկի արտահանումն Արցախի տարածքից, հայտնում է ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը։

Նշվում է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի կառավարության N 755-Ն որոշմամբ, հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից։

Որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի ներքին գործերի նախարարությանը և պետական եկամուտների կոմիտեին:

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի վարելահողերի զգալի մասը անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Մինչ պատերազմը Արցախում մոտ 100,000 տոննա ցորեն էր հավաքվում, որի մի մասն արտահանվում էր Հայաստան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---