ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը զեկույց է պահանջել 2020-ին Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառման մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը զեկույց է պահանջել 2020-ին Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառման մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մի շարք հայամետ օրինագծեր է ընդունել, այդ թվում` զեկույց է պահանջել 2020-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում արգելված զինատեսակների կիրառման մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ ամերիկահայ կազմակերպությունների վրա հղումով։

Փոփոխություն #121-ը (նախկինում՝ #837), ներկայացվել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի և Բրեդ Շերմանի կողմից:

Օրինագիծը պահանջում է պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից տրամադրել զեկույց, որը մանրամասներ կներկայացնի թուրքական անօդաչու թռչող սարքերում ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործման մասին, որոնք Ադրբեջանը կիրառել է ԼՂ երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների, 2020 թվականի ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման վերաբերյալ:

Այս նախաձեռնությանն աջակցել են մոտ երկու տասնյակ այլ կոնգրեսականներ: Թիվ 121 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ en bloc 1-ի փաթեթի մեջ և քվեարկության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած փոփոխություն #121, փոփոխություն #611, փոփոխություն #337 օրինագծերը: Ըստ վերջիններիս տեղեկության, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը համաձայնել է օրենքի այս լրացումները ներառել 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում: ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---