ԱՄՆ-ն կոչ է անում ՀՀ-ին և Ադրբեջանին ինտենսիվացնել դիվանագիտական գործակցությունը![]() 31 օգոստոսի 2022 - 12:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը։ Փաթելն այդ մասին խոսել է, պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Պետդեպարտամենտն օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։ «Ինչ վերաբերում է ՀՀ և Ադրբեջանի մասին հարցին, ապա ես այս առումով նորություն չունեմ։ Կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ ասել ենք նախկինում․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»,- ասել է Փաթելը։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Սա կլինի նրանց բրյուսելյան 4-րդ հանդիպումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |