2022-ին ՀՀ քաղաքացիության համար 7000 անձ է դիմել՝ 2021-ի համեմատ գրեթե 3 անգամ ավելի

2022-ին ՀՀ քաղաքացիության համար 7000 անձ է դիմել՝ 2021-ի համեմատ գրեթե 3 անգամ ավելի

PanARMENIAN.Net - 2022-ի հունվար-օգոստոսին ոստիկանությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու մոտ 7000 դիմում է ստացել։ Այս ցուցանիշը գրեթե եռակի գերազանցում է 2021-ի տվյալները։ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022-ի ամռան ամիսներին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021-ի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալի հետ։

2021-ի նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիության համար 2619 մարդ էր դիմել։

2022-ին ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում եռակի, իսկ թվային պատկերը հետևյալն է՝ 2021-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հին նմուշի անձնագրի, օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու, հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործառույթների իրականացմամբ սպասարկվել է 407,279 անձ, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում, նույն գործողությունների համար՝ 762,024 անձ։

Այսինքն՝ 2022թ. ամռանը 354,745 անձ ավելի է սպասարկվել։

Նշվում է, որ նման ծավալի աշխատանքներն իրականացվել են նույն մարդկային ռեսուրսներով։ ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---