ANCA. ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը![]() 27 սեպտեմբերի 2022 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ-ում 1991-ից ի վեր առաջին անգամ դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը։ «1991-ին Հայաստանի անկախության հռչակումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ քաղաքական գործիչները, երկկուսակցական Կոնգրեսի մշտական ճնշման ներքո, դիտարկում են ամերիկյան զենք վաճառելու հնարավորությունը՝ օգնելու համար Հայաստանին պաշտպանվելու Ադրբեջանի (Թուրքիայի աջակցությամբ) դաժան ագրեսիայից և էթնիկ զտումներից»,- ասվում է գրառման մեջ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը ՀՀ էր այցելել սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայից հետո, հարցին թե պատրա՞ստ է ԱՄՆ-ն ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, պատասխանել էր, որ ՀՀ-ում են՝ հասկանալու, թե ինչ ակնկալիքներ կան։ «Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան»,-ասել էր նա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |