Բաքուն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նոյեմբերի փոխարեն հոկտեմբերին անել

Բաքուն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նոյեմբերի փոխարեն հոկտեմբերին անել

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` ժնևում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, ոչ թե նոյեմբերին, ինչպես նախատեսված էր:

Առաջարկն արվել է, հաշվի առնելով «վերջին լարվածությունը չսահմանազատված սահմանին», գրում է ՌԻԱ Նովոստին` ադրբեջանական լրատվամիջոցներին հղումով։

Նշվում է, որ Ադրբեջանը նաև ընդգծել է «Ադրբեջանի տարածքից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման» անհրաժեշտությունը՝ ըստ եռակողմ հայտարարությունների և ՌԴ, ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների, ինչպես նաև սեղմ ժամկետներում տրանսպորտային-կոմունիկացիայի ենթակառուցվածքների բացումը:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---