ԱՄՆ Պետդեպ․ ԵՄ դիտորդական առաքելությունը կնպաստի երկու կողմի միջև վստահության ձևավորմանը 8 հոկտեմբերի 2022 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը, այն հուսադրող է անվանել։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Փաշինյանի, Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Նա նշել է նաև, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կնպաստի երկու կողմի միջև վստահության ձևավորմանը: «Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ ուղղված համապարփակ խաղաղ գործընթաց սկսելուն։ Մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության առաջընթացից։ Առաքելությունը կնպաստի երկու կողմերի միջև վստահության ձևավորմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին»,– ասել է Պատելը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |