Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետնախարար 4 նոյեմբերի 2022 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշանակվել է ԱՀ պետնախարար։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։ Վարդանյանը կհամակարգի հետևյալ նախարարությունների ղեկավարների գործունեությունը․ -առողջապահության նախարար, -արդարադատության նախարար, -արտաքին գործերի նախարար, -գյուղատնտեսության նախարար, -կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, -սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար, -տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, -քաղաքաշինության նախարար, -ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Այդ նպատակով փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ նախագահի հրամանագրում։ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետնախարարին վերապահված են նաև ԱՀ պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝ -պետական վերահսկողական ծառայության պետի, -կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, -նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի, -պետական եկամուտների կոմիտեի նախագահի, -պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի, -ջրային կոմիտեի նախագահի: Մեկ այլ հրամանագրով Արտակ Բեգլարյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել ԱՀ և հիմնել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ։ Ընթերցեք նաև․ Վարդանյան․ Մեր գործողություններով պետք է ցույց տանք՝ Արցախի հետ կարելի է և պետք է հաշվի նստել Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |