Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա

Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ Նա այդ մասին նա ասել է «Միջին միջանցքի երկայնքով. սշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում, հայտնում է Haqqin.az-ը։

«Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։

Ավելի վաղ Ալիևն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում «դատապարտել և մերժել էր» Մակրոնի այն հայտարարությունը, որում վերջինս մեղադրել էր Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ: Նա նաև ասել էր, որ Ֆրանսիայի կառավարության նման վերաբերմունքի պայմաններում Փարիզն «այլևս չի կարող որևէ դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---