Լեմկինի ինստիտուտը զորակցություն է հայտնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին![]() 26 նոյեմբերի 2022 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը զորակցություն է հայտնել Արցախի Հանրապետության ժողովրդին՝ բարձրաձայնելով նրանց ինքնորոշման կամքի հարցը, գրում է «Առավոտը»։ «Արցախի ժողովուրդն արժանի է, որ միջազգային հանրության կողմից լսվեն և լուրջ ընդունվեն ինքնորոշման իրենց կոչերը։ Հիշենք, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի կարևորագույն հիմունքներից մեկն է պետությունների հավասար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ: Ինքնորոշման հիմնարար իրավունքը չպետք է դառնա հերթական իրավաբանական ֆիկցիա. փոխարենը, այն պետք է ընկալվի որպես կայուն միջազգային խաղաղության և անվտանգության կարևոր տարր: Ավելին, ինքնության խմբերը պաշտպանելու միջազգային հանրության պատասխանատվությունը հիմնարար նորմ է, որը պետք է կիրառվի այս դեպքում, երբ աշխարհը հազվագյուտ հնարավորություն ունի կանխելու ցեղասպանությունը, նախքան կսկսվեն զանգվածային սպանությունները»,- ասվում է հայտարարության մեջ: Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը «կուսումնասիրի Արցախում առկա խնդիրները՝ նպատակ ունենալով հաստատել արդար արդյունք և կայուն խաղաղություն»: «Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանին ուժ կիրառի հայկական տարածքի պահանջատիրության համար, և միջազգային հանրությունը պետք է հստակ ցույց տա, որ նա եռանդորեն պաշտպանելու է հայկական կյանքը ընդդեմ 1915թ. ցեղասպանության վերսկսման»,- ասվում է հայտարարության մեջ: Լեմկինի ինստիտուտը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանության կապակցությամ ` անվանելով այն «ըստ էության ցեղասպանային»: Ինստիտուտը նաև կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել այդ հռետորաբանությունը՝ խուսափելու համար «հայերի նկատմամբ ևս մեկ ցեղասպանությունից»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |