Պուտինն ու Ալիևը քննարկել են տրանսպորտային կապերի ապաշրջափակումը

Պուտինն ու Ալիևը քննարկել են տրանսպորտային կապերի ապաշրջափակումը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերը։

«Քննարկվել են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացմանն ուղղված հետագա քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական հարցերի վրա»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած հանդիպմանը, այն դրական է գնահատել։ Նա նաև հույս է հայտնել, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացվեն։

Վարչապետը նշել է, որ որոշակի ազդակներ է ստացել ՌԴ նախագահից Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղին վերականգնելու մասով։

«Որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, որ կարող է լինել լուրջ հնարավորություն, որ սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է», - ասել է Փաշինյանը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---