Ալիևն ու Ռիքերը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը ![]() 28 նոյեմբերի 2022 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բաքվում գտնվող ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, որն ընթացել է հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։ Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մշատական ուշադրությունը Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման հանդեպ։ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ Ֆիլիպ Ռիքերն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, ձևաչափի մանդատն ու նպատակը, սակայն՝ պահպանվում են։ Նա տեղեկացրել էր, որ շատ սերտ կապի մեջ է ֆրանսիացի իր գործընկերոջ, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ շահագրգիռ կողմերի հետ, իսկ Բաքուն հայտնել է Մինսկի խմբի հետ փոխգործակցության դադարեցման մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |