ԵՄ դիտորդների առաքելությունը ՀՀ-ում կավարտվի դեկտեմբերի 19-ին․ Մանդատը չի երկարաձգվի![]() 13 դեկտեմբերի 2022 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության դիտորդները կավարտեն առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 19-ին՝ նրանց մանդատը չի երկարաձգվի։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հարցը քննարկվել է դեկտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ընթացքում, հայտնում է Հանրային ռադիոն։ «Մենք պայմանավորվել ենք դադարեցնել առաքելությունը և թիմ ուղարկել՝ ԵՄ-ի ապագա հնարավոր ներգրավվածությունը ուսումնասիրելու համար», - ասել է Բորելը: Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում էր կայացրել մինչեւ 40 ԵՄ դիտարկման փորձագետներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու եւ զեկուցելու նպատակով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |