Ավանեսյանը Լաչինի միջանցքի հարցով դիմել է ԱՀԿ-ին

Ավանեսյանը Լաչինի միջանցքի հարցով դիմել է ԱՀԿ-ին

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որպեսզի կառույցն արձագանքի ստեղծված իրավիճակին և համապատասխան գնահատական տա։ Այդ մասին հայտնել է ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Իրավիճակի նման զարգացման պահից ի վեր՝ առողջապահության նախարարությունն արագ արձագանքել է. մասնավորապես, Անահիտ Ավանեսյանը Twitter-ի իր միկրոբլոգում միջազգային գործընկերներին տեղեկացրել է իրավիճակի մասին», - ասել է Հռիփսիմե Խաչատրյանը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայերը կանգնած են առողջապահական և հումանիտար ճգնաժամի առաջ։ Անհետաձգելի բժշկական կարիքներ ունեցող մարդիկ չեն կարող տեղափոխվել Երևան, բնակչությանը դեղորայք և մարդասիրական օգնություն չի հասցվում», - գրել է առողջապահության նախարար Ավանեսյանը։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---