Զատուլին․ Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է ՌԴ խաղաղապահ առաքելության համար

Զատուլին․ Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է ՌԴ խաղաղապահ առաքելության համար

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր, միջազգային «Լազարևյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինն ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն անվանել է մարտահրավեր ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների համար։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ, որը հրապարակվել է Տելեգրամի իր ալիքում։

«Բաքուն շտապում է իրականացնել իր նպատակները։ Ադրբեջանական նոր սադրանքը՝ հայերին հայրենի հողից դուրս մղելու ռազմավարության մաս է, որը կարող է հումանիտար աղետ առաջացնել Լեռնային Ղարաբաղում։ Հարցականի տակ է դրվել սննդամթերքի և դեղորայքի մատակարարումը, ինչպես նաև հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը։ Լաչինի միջանցքի շրջափակմանն ավելացել է Լեռային Ղարաբաղի գազամատակարարման դադարեցումը, ինչն արդեն ոչ մի կերպ չի կարող վերագրվել այսպես կոչված բնապահպանների նախաձեռնությանը։ Դպրոցները դադարեցրել են աշխատանք, ձմռանը ջեռուցումն անջատելու սպառնալիքի տակ են հայտնվել մնացած բոլոր սոցիալական օբյեկտները։

Ըստ իս, Բաքվի գործողությունները նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելությունը հեղինակազրկելու ու խաթարելու փորձ են։ Բաքվում, հավանաբար, կարծում են, որ Ուկրաինայում Ռուսաստանի առճակատումն Արևմուտքի հետ բարենպաստ պահ է Անդրկովկասում նրա ազդեցությունը թուլացնելու համար։ Շատ չի շտապո՞ւմ արդյոք Ադրբեջանը»,-ասվում է Զատուլինի հայտարարության մեջ։

Պետդումայի պատգամավորն իր և «Լազարևյան ակումբի» խորհրդի անունից պահանջում է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։

Հուսով եմ, որ Ռուսաստանի ղեկավարները, դիվանագետներն ու զինվորականները համոզիչ փաստարկներ կգտնեն իրավիճակը նորմալ հուն վերադարձնելու համար։ Իրավիճակի երկարաձգման հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---