Պեսկով․ ՀԱՊԿ-ը կպարզի ՀՀ դիրքորոշման մանրամասները, ամեն դեպքում ՀՀ-ն մեր շատ մերձավոր դաշնակիցն է10 հունվարի 2023 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ 2023-ին ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ չեն անցկացվի, նշել է, որ ՀԱՊԿ-ը կպարզի հայկական կողմի դիրքորոշման մանրամասները։ Նա ասել է, որ ամեն դեպքում ՀՀ-ն Ռուսաստանի շատ մերձավոր դաշնակիցն է, և որ Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ բարդ հարցերի շուրջ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Սա բավականին նոր հայտարարություն է ՀՀ վարչապետի կողմից, կարծում եմ՝ ՀԱՊԿ գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կպարզեն ՀՀ դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մերձավոր դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք հիմա շատ բարդ են»,- ասել է Պեսկովը։ Փաշինյանը հունվարի 10-ի ասուլիսում, անդրադառնալով ՌԴ ՊՆ-ն հայտարարությանը, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները 2023-ին կանցկացվեն ՀՀ-ում, հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա, և որ ՊՆ ղեկավարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միավորված շտաբին, որ հայկական կողմը ՀՀ-ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չի համարում, համենայնդեպս` այս տարի։ Photo. Reuters Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |