Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ․ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների լավագույն հարթակը Թբիլիսին է![]() 23 հունվարի 2023 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գեորգի Վոլսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների լավագույն հարթակը Թբիլիսիում է։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում տեղի ունեցած Համաշխարյաին տնտեսական համաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Վրաստանն իրոք չեզոք և անաչառ միջնորդ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»։ «Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Վրաստանում ազգությամբ հայ և ադրբեջանցի բազմաթիվ մարդիկ են ապրում, և այդ երկու կողմերի բանակցությունների համար լավագույն հարթակը Վրաստանում է գտնվում»,-ասել է Վոլսկին, գրում է Sputnik-georgia-ն։ Ըստ նրա, Վրաստանի դերը ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում հատուկ նշանակություն ունի, հատկապես, եթե դա ստանա միջազգային հանրության աջակցությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը:ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը»,-ասել է Միրզոյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |