ԱՀ պաշտոնյան պետությանն ավելի քան 49 մլն դրամի գույքային վնաս է պատճառել․ Քրգործը դատարանում է

ԱՀ պաշտոնյան պետությանն ավելի քան  49 մլն դրամի գույքային վնաս է պատճառել․ Քրգործը դատարանում է

PanARMENIAN.Net - Արցախում պաշտոնատար անձի կողմից պետությանն ավելի քան 49,000,000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հայտնում է Արցախի դատախազությունը:

Նշվում է, որ դեռևս 08.10.2021թ. հարուցվել էր քրգործ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու օգտագործմամբ պետությանը առանձնապես խոշոր չափով գույքային վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ:

Քրգործով իրականացված նախաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ հիշյալ կազմակերպության տնօրենը կատարել է ԱՀ ՔՕ 322-րդ հոդվածով նախատեսված 15 հանցագործություն, 332-րդ հոդվածով՝ 16 հանցագործություն, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 1 հանցագործություն: Հիշյալ արարքներով պետությանը պատճառված վնասը կազմել է 49,440,000 դրամ:

Նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել հանցանք կատարած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց, մեղադրյալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Քրգործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև հանցանքի կատարմանը հանցակցող անձինք:

Գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու:

Դատաքննության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---