Դեսպան․ Երուսաղեմում հայերի վրա հարձակումը մի քանի ծայրահեղական է արել՝ նրանք հանրությունը չեն ներկայացնում 2 փետրվարի 2023 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը, անդրադառնալով Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումները մի քանի ծայրահեղական է գործել, որոնք չեն ներկայացնում Իսրայելի հասարակությունը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Այդ ցավալի դեպքերը մի խումբ ծայրահեղականների գործ է, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում Իսրայելի բազմակարծիք և բազմազան հասարակությունը։ Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները, Իսրայելը հանձնառու է կրոնների ու դավանանքի ազատության սկզբունքներին բոլոր կրոնների պարագայում»,-ասվում է գրառման մեջ։ Հունվարի 29-ին Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։ Կան նաև տեսագրություններ։ Հունվարի 28-ին ծայրահեղականները հարձակվել էին Երուսաղեմի հայկական Taboon Wine Bar ռեստորանի վրա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |