ԶՈւ անձնակազմի հանդերձանքը կփոխվի

ԶՈւ անձնակազմի հանդերձանքը կփոխվի

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակում նախատեսվում է փոփոխել ԶՈւ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները։

Դրանով պայմանավորված, Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ:

Նախարարությունը հայտարարել է ծառայությունների գնման բաց մրցույթ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023-ի փետրվարի 16-ի ժամը 11:00-ն է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---