ՌԴ ԱԳՆ. ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա![]() 8 փետրվարի 2023 - 13:38 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կարիք չկա։ Նա հավելել է, որ հատուկ պետք է նշել` «ռուս խաղաղապահների գործունեությանը հավանություն են տալիս և Բաքվում, և Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության պայմաններում», գրում է ՌԻԱ Նովոստին։ Իլյիչովը նշել է, որ ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ զորակազմը: «Զորակազմին ՄԱԿ մանդատ տալու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր խաղաղապահների գործունեության մոդալությունն արդեն իսկ հստակ ամրագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս հարցում վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այս փաստն այստեղ առանցքային է»,-ասել է Իլյիչովը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի ավարտին կարող է հաջորդել դիմումը ՄԱԿ ԱԽ-ին՝ տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու ծնդրանքով։ Փաշինյանն ասել էր նաև, որ ՌԴ-ն պետք է նախաձեռնի ռուսական խաղաղապահ առաքելությանը ՄԱԿ ԱԽ մանդատ տալու հարցը, կամ խաղաղապահների բազմազգ զորակազմ ներգրավելու հարցը։ Photo. AFP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |