Ռյաբկով․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման գաղափարից չենք հրաժարվել

Ռյաբկով․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման գաղափարից չենք հրաժարվել

PanARMENIAN.Net - ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, Մոսկվան չի հրաժարվել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարից։

Նա հավելել է, որ հարցը մշակման փուլում է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այդ գաղափարից չենք հրաժարվում։ Մենք ուզում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնց տիրապետում ենք՝ հարթակներ տրամադրելու և կայունացմանը միտված առկա պայմանավորվածությունների առաջմղման ձևաչափի առումով, առկա պայմանավորվածությունների շրջանակում դեպի կայունացում հետագա առաջխաղացման նպատակով»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին Աստանայում։ 2022-ի դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը ՀՀ-ն չի մասնակցել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Փետրվարի 8-ին Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմը չի չեղարկել Մոսկվայում հանդիպումը, այլ հետաձգել է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---