Հայաստանը ձգտում է անդամակցել ISO խորհրդին22 ապրիլի 2009 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի գործունեությունն աչքի է ընկնում աննախադեպ թափանցիկությամբ: Ինչպես հաղորդել է ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, ցանկացած քաղաքացի ցանկացած պահի կարող է դիմել ինստիտուտ իրեն հետաքրքրող հարցով:Ազարյանը նշել է, որ ինստիտուտի լաբորատորիան 2008թ. ի վեր շնորհիվ Համաշխարհային բանկի զինված է ամենաարդիական սարքավորումներով : «Մեր ինստիտուտի եզրակացությունն ընդունվում է բոլոր եվրոպական երկրներում , այդ թվում ստանդարտացման եվրոպական կոմիտեում»,-ասել է նա: Ստանդարտների ազգային ինստիտուտ, ըստ տնօրենի, դիմում են այն ընկերություններն, որոնք մտահոգ են իրենց արտադրանքի բարձր որակի համար: «Իսկ այն արտադրողներն, որոնց ապրանքի որակը կասկածելի է, սակայն նրանք ցանկանում են արտահանել իրենց արտադրանքը, դիմում են մասնավոր կազմակերպությունների»,-ասել է նա: Այդ կապակցությամբ Ազարյանը հավելել է, որ Ազգային ինստիտուտում նրանք կարող են ստանալ բացասական եզրակացություն: Ըստ տնօրենի, ինստիտուտը հսկիչ մարմին չէ, այն կատարում է միայն իր պարտականությունները, մասնավորապես` մշակում է չափանիշներն ու համապատասխանեցնում միջազգային պահանջներին, տրամադրում է պարենային եւ ոչ պարենային ապրանքների, հումքի, ծառայությունների հավաստագրեր, ինչպես նաեւ ատեստավորում է փորձագետներին: Ընդ որում, նա նշել է, որ ինստիտուտ են դիմում կամավոր հիմունքով: Ինչպես հաղորդել է Ազարյանը, բոլոր երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի, ստանդարտների ինստիտուտները Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) անդամ են: Ինստիտուտի տնօրները հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը կանդամակցի նաեւ ISO խորհրդին: «Դա պայմանավորված է ստեղծագործական աշխատանքի մակարդակով, այս կամ այն չափանիշի քննարկման մեջ երկրի ներգրավվածության աստիճանով, մշակմամբ եւ Հայաստանի շահագրգռվածությամբ այս գործընթացներում»,-հավելել է Ստանդարտացման ազգային ինստիտուտի տնօրենը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |