Պեսկով․ Բացասաբար ենք վերաբերվում որոշ ռուսաստանցիների համար ՀՀ մուտքի արգելքին![]() 10 մարտի 2023 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում լրագրող Արամ Գաբրելյանովի և ՌԴ որոշ լրատվամիջոցների ղեկավարների Հայաստան մուտքի արգելքին։ Նա նշել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ պահել նման դեպքերից, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արգելվել է ռուսաստանցի լրագրող, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովի մուտքը Հայաստան՝ նա ընդգրկվել է անցանկալի անձանց ցուցակում։ «Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր հարաբերությունները նման դեպքերից: Հուսով ենք, որ տեսանելի ապագայում Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զերծ կլինեն նման դեպքերից»,- ասել է նա։ Ավելի վաղ արգելվել է նաև «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |