Էրդողանի խոսնակն ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը

Էրդողանի խոսնակն ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Վաշինգտոն այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։

Թուրքիայի նախագահականից տարածված հաղորդագրության համաձայն՝ ի թիվս բազմաթիվ թեմաների քննարկվել են Հարավային Կովկասին և Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, գրում է Еrmenihaber-ը։

Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերին, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությանը, էներգետիկ անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացներին, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը։

Խոսվել է նաև թուրք-աամերիկյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների մասին, ընգծվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու կարևորությանը։

Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կշարունակի դիվանագիտական քայլերը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու նպատակով։

Նաև նշվել է, որ Թուրքիան շարունակելու է պայքարը քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։

Մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։

«Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---