Շոլց․ ԼՂ խնդրի կարգավորումը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը15 մարտի 2023 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ասուլիսում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով ավելի ու ավելի ճգնաժամային է դառնում։ «Հետևաբար, մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այս հակամարտության արագ և կենսունակ լուծում գտնելը՝ ի շահ տեղի բնակչության», – ասել է Շոլցը, հայտնում է Factor.am-ը։ Կանցլերն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ «Այն ներառում է նաև Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարգումը։ Կարևոր է ապահովել, որ երկու պետության բոլոր բնակիչների մարդու և փոքրամասնությունների իրավունքները հարգվեն միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- ասել է Գերմանիայի կանցլերը։ Շոլցի խոսքով՝ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակով։ «Իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում անկայուն է և պարունակում է հետագա էսկալացիաների վտանգ։ Անցած մի քանի շաբաթների և ամիսների իրադարձությունները կրկին ու կրկին ցույց են տվել դա»,-ասել է նա։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 3-ին Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Նա նշել է, որ այդ բոլոր սկզբունքները հավասարազոր են: Ստեփանակերտը ողջունեց այդ հայտարարությունը։ Սակայն այնուհետև Շոլցի հայտարարությունը խմբագրվեց և ինքնորոշման մասին հատվածը հանվեց նրա կայքում հրապարակված ելույթից։ Ընթերցեք նաև․ Գերմանիայի կանցլերը՝ Ալիևին․ Մեզ համար կարևոր է, որ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |