Պուտինն ու Ալիևը քննարկել են Հրվ. Կովկասում անվտանգության ապահովման գործնական միջոցները![]() 17 մարտի 2023 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը մարտի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցները՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում կարևորել էր ռուսական կողմից հասցեական արձագանքը: Քննարկվել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |