Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրից օգտվել ցանկացողներին արդեն գրանցում են![]() 3 ապրիլի 2023 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն։ Երևանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան և ավտոկայանատեղի գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ մինչև 2023-ի ապրիլի 11-ը: Իսկ գերատեսչությունները սահմանված կարգով կազմված տեղեկանքներն ու դիմում-հայտերը պետք է ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացնեն մինչև 2023-ի ապրիլի 14-ը: Դիմում-հայտի ձևը, ինչպես նաև տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում։ Կատարվող վճարումների փուլերի վերաբերյալ պարզաբանումը նույնպես զետեղված է այս բաժնում: Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին՝ ծրագրից օգտվել ցանկացող իրենց աշխատակիցների վերաբերյալ ամփոփ տեղեկանք կազմելու նպատակով: Հարթակում ստեղծվել է «Կոմիտաս պարկ» թաղամասի՝ երկրորդ փուլում ընդգրկված բազմաբնակարան շենքային համալիրի ինտերակտիվ քարտեզը՝ յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տվյալներով: Հարցերի դեպքում ՀՀ կառավարության որոշման համաձայն բնակարան գնելու իրավունք ունեցող աշխատակիցները կարող են զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |