Կանադան հորդորել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը26 ապրիլի 2023 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, հայտարարել է, որ այդ գործողությունը խարխլում է խաղաղ գործընթացն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում։ Նա հորդորել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, ասվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Կանադան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմամբ Լաչինի միջանցքում, որը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածաշրջանի միջև միակ ցամաքային հաղորդակցությունն է։ Այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է բաց մնա և անարգել գործի, որպեսզի ապահովվի մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը։»,– ասել է Ժոլին։ Նա հավելել է, որ Կանադան կողմերին հորդորում է վերսկսել բանակցությունները և զերծ մնալ հետագա էսկալացիայից կամ սահմանի երկայնքով թշնամական գործողություններից։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |