Economist Intellegence Unit. Բաքվի հետագա ճնշումները կշարունակեն ապակայունացնել ՀՀ-ում ներքաղաքական վիճակը![]() 29 ապրիլի 2023 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական հայտնի Economist ամսագրի վերլուծական բաժինը՝ Economist Intelligence Unit-ը (EIU) «Ադրբեջանն անցակետեր է տեղադրել Լաչինի միջանցքում» վերնագրով հոդվածում նշում է, որ նոր տեղադրված անցակետը դժվար կլինի հեռացնել: «Ադրբեջանը կշարունակի ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով ստիպել նրան ընդունել իր պահանջները և ճանաչել Բաքվի ինքնիշխանությունն ամբողջ Լեռնային Ղարաբաղի վրա... Ի հավելումն մարդասիրական հետևանքների, նման քայլը, հավանաբար, էլ ավելի կապակայունացնի հայաստանյան քաղաքական դաշտը, քանի որ ներկայիս իշխանությունները կդիտարկվեն որպես հայկական տարածքների անբաժան մասը համարվող հատվածի հանձնողներ «թշնամուն», ասվում է հոդվածում, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Նշվում է նաև, որ անցակետի տեղադրումն էլ ավելի կսրի առանց այն էլ լարված դաշնակցային հաաբերությունները Երևանի ու Մոսկվայի միջև: Ռուսական կողմի պասիվությունն անցակետի տեղադրման խնդրում հարցեր է առաջացնում, քանի որ միջանցքի վերահսկողությունը ռուսական ուժերի պարտավորությունն է: Անցակետի տեղադրումից 24 ժամ անց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարույունը, ըստ EIU-ի, բավականին չեզոք էր և ընդամենը կոչ էր անում պահպանել նոյեմբերյան հրադադարի դրույթները: «Սա, հավանաբար, ավելի կխաթարի Հայաստանի վստահությունն իր առերևույթ անվտանգության երաշխավորների նկատմամբ, որոնք բազմիցս ապացուցել են, որ չեն կարող կամ չեն ցանկանում վճռականորեն գործել Լեռնային Ղարաբաղում»,- փաստում է EIU-ը: Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |