Թուրքիան փակել է օդը ՀՀ-ից 3-րդ երկրներ թռիչքների համար Երևանում Նեմեսիսի հուշարձանի բացման պատճառով

Թուրքիան փակել է օդը ՀՀ-ից 3-րդ երկրներ թռիչքների համար Երևանում Նեմեսիսի հուշարձանի բացման պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռիչքներ են կատարում դեպի երրորդ երկրներ։ Այդ մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք փակել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար՝ երրորդ երկրներ չվերթերի համար։ Մենք թույլ կտանք ինքնաթիռների մուտքը մեր երկիր անհրաժեշտության դեպքում, սակայն օդանավերի և մասնավոր ջեթերի թռիչնքերը մեր տարածքով թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները (Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ)։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, այլ միջոցների կդիմենք»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Reuters-ի, պատճառը նախորդ շաբաթ Երևանում Նեմեսիս գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումն է։

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ FlyOne Armenia ընկերությունը չեղարկել է Երևան–Փարիզ–Երևան չվերթը, քանի որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ Այդ մասին հայտնել է FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Այս պահին մոտ 80 ուղևոր չի կարողանում գալ Հայաստան:

Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---