Գալուզին․ ԼՂ պես հակամարտությունների կարգավորումը չի կարող ընթանալ առանց «գետնի վրա» ծագող խնդիրների![]() 4 մայիսի 2023 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ այդպիսի զգայուն հակամարտությունների կարգավորումը չի կարող ընթանալ առանց «գետնի վրա» ծագող խնդիրների։ Այդ մասին նա ասել է «Իզվեստիային» հարցազրույցում։ Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել մարել հակամարտության թեժ փուլը։ Փոխնախարարը հավելել է, որ ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը հենց հրադադարի հաստատման և դեպի հայ-ադրբեջանական կարգավորում շարժվելու և խաղաղապահ զորակազմ ծավալելու մասին է։ «Այժմ երկխոսության միջոցով գործընթացն ընթանում է 4 հիմնական ուղղությամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, սահմանների սահմանազատում և հասարակական ու խորհրդարանական կապերի հաստատում, առանց որի բարդ է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին։ Կարգավորման հիմնական տարրերը, այն է՝ կրակի դադարեցում և դեպի հայ-ադրբեջանական կարգավորում հիմնական ուղղությունների ձևակերպում, բոլոր այդ սկզբունքները ձևակերպվել և սկսվել են իրականացվել բացառապես շնորհիվ ՌԴ-ի և ՌԴ նախագահի միջնորդական առաքելության։ Դա ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է»,-ասել է նա։ Գալուզինը նշել է, որ այդ 4 ուղղությամբ այս տարիների ընթացքում Ռուսաստանը փորձում է կոնկրետ ջանքեր գործադրել, ուղղություններից յուրաքանչյուրում ձևավորվել է լուրջ ներուժ և հիմքեր հետագա առաջընթացի համար։ «Հասկանալի է, որ նման հին ու զգայուն հակամարտությունների կարգավորումը, ինչպիսին է այն ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում և շուրջը, եթե իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց անհարթությունների ու «գետնի վրա» ծագող խնդիրների։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, ասել է, որ բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, գործընթացի մասին պետք է հետաքրքրվել մասնակիցներից: «Երբ հանդիպման արդյունքում հայտարարություններ արվեն և կողմերն արտահայտվեն, հնարավոր կլինի կարծիք ձևավորել»,-ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |