Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ և Ադրբեջանի բանակցությունները![]() 5 մայիսի 2023 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն մայիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի շրջանակում քննարկել են Վաշինգտոնում ավարտված հայ-ադրբեջանական բանակցությունները։ «ԱԳՆ ղեկավարները քննարկել են մայիսի 1-4-ն ԱՄՆ-ում կայացած բանակցություններն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք վերաբերում էին երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծին»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax.az-ը։ Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակող համագործակցության շուրջ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ն Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |